Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ հայտնաբերվել է երեք զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով․ ՊՆ

1044
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 10:19
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ հայտնաբերվել է երեք զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով․ ՊՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։