Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար
![]() ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել Արտաքին գործերի նախարար»,- նշված է տեքստում:
Ծննդյան թիվն ու վայրը՝ Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին, Երևանում։ Կրթությունը՝ 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2004թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Աշխատանքային գործունեությունը՝ 2003-2005թթ. ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, 2021թ. օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար: Այլ տվյալներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ: Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների: 2012-2013թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Ընտանեկան կարգավիճակը՝ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
