Մոսկվայի մարզում կործանվել է Իլ-112Վ ինքնաթիռը․ կան զոհեր
1061
Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 15:48
![]() Օգոստոսի 17-ին Մոսկվայի մարզում կործանվել է ԻԼ-112 Վ թեթև ռազմական տրանսպորտային ինքնաթիռը: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում երեք անձ է եղել, որոնք զոհվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրին: United Aircraft Corporation (UAC)-ը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
