Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Հակառակորդը Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել․ ունի առնվազն 1 զոհ

663
Երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ., 11:18
Հակառակորդը Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել․ ունի առնվազն 1 զոհ

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարությունից։
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: