Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

ՄԱԿ-ն Աֆղանստանում տիրող իրավիճակը հումանիտար աղետ է անվանել

866
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 23:18
ՄԱԿ-ն Աֆղանստանում տիրող իրավիճակը հումանիտար աղետ է անվանել

Աֆղանստանում իրավիճակը դառնում է ավելի անկանխատեսելի և ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները, բայց ամենավատը դեռ առջևում է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակ Թոմսոն Փիրին:
«Մենք վախենում ենք, որ ամենավատը դեռ առջևում է, և սովի ամենամեծ ալիքն արագորեն մոտենում է: Գաղտնիք չէ, որ իրավիճակը վատթարացել է և դառնում է ավելի անկանխատեսելի: Հակամարտությունը սկսել է ծավալվել ավելի արագ, քան մենք սպասում էինք: Իրավիճակն ունի հումանիտար աղետի բոլոր նշանները»,- նշել է Փիրին: