Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Տղամարդն ինքնահրկիզվել է եկեղեցում՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին

943
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 16:12
Տղամարդն ինքնահրկիզվել է եկեղեցում՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում տղամարդն ինքնահրկիզվել է՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին։ Դեպքի տեսանյութը հրապարակել է Baza Telegram-ալիքը։ «Տղամարդը փորձել է ինքնասպան լինել Սանկտ Պետերբուրգի եկեղեցում։ Ոմն Ռուսլան Կեսկինենը մտել է Սուրբ Երրորդություն եկեղեցի, բենզին լցրել իր վրա, այնուհետև ինքնահրկիզվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաջողվել է կրակն արագ մարել, սակայն, միևնույն է, նա այրվածքներ է ստացել։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը պահանջել է զանգահարել Միքայել հրեշտակապետին։