Թալիբները հայտնել են, որ գրավել են Աֆղանստանի խոշորագույն նահանգներից մեկը
![]() «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ամադին Twitter-ի միջոցով հայտնել է, որ գրոհայինները գրավել են Աֆղանստանի խոշորագույն նահանգներից մեկը՝ Գերատը: Նահանգի կարևոր շինությունները, այդ թվում՝ ոստիկանության շտաբը, անցել են թալիբների վերահսկողության տակ, իսկ իշխանական ուժերը «զենքը վայր են դրել»: Թալիբները նաև հայտարարել են, որ ազատել են Գերատի բոլոր բանտարկյալներին: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, կանոնավոր զորքն ստիպված է եղել նահանջել՝ ավերածություններից խուսափելու համար: Հավելեք, որ վերջին ամիսներին Աֆղանստանում սրացել է իշխանական ուժերի ու թալիբների միջև հակամարտությունը: Դա տեղի է ունենում երկրից ամերիկյան զորքերի դուրս բերմանը զուգահեռ: Գրոհայիններն արդեն վերահսկողություն են սահմանել զգալի տարածքների վրա ու հարձակումներ են սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ: Նրանք վստահեցնում են, որ նախորդ շաբաթվա վերջից մինչ օրս գրավել են երկրի 34 նահանգներից 10-ի ադմինիստրատիվ կենտրոնները: Իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարում են, թե վերադարձրել են մի քանի քաղաքների նկատմամբ վերահսկողությունը: Կողմերի միջև հակամարտությունը շարունակվում է: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
