Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին
![]() Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին՝ դժգոհություն հայտնելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող՝ տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները «անընդհատ մտնում և դուրս են գալիս Ադրբեջանի Ղարաբաղի շրջան՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»: «Հանդիպման ընթացքում նշվեց, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ կանխելու բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը»,- ասված է հայտարարության մեջ: Որոշ ժամանակ առաջ նույն թեմայի շուրջ բանավոր բողոք էր արտահայտվել իրանական կողմին. հարցը բարձրացվել էր Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
