Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Կրասնոդարի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա զոհ

740
Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 11:12
Կրասնոդարի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա զոհ

Կրասնոդարի բազմաբնակարան շենքերից մեկում կենցաղային գազ է պայթել, այնուհետև հրդեհ է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի գիշերը՝ Պաշկովսկի միկրոշրջանում։
«Օրջոնիկիձե փողոցի 4-հարկանի շենքի բնակարանում տեղի ունեցած ողբերգությունը 1 մարդու կյանք է խլել։ Եվս 2-ը տուժել են, նրանք տեղափոխվել են առաջին շրջանային կլինիկական հիվանդանոցի այրվածքաբանական կենտրոն»,-Telegram-ի իր ալիքում հայտնել է քաղաքապետ Եվգենի Պերվիշովը։
Ընդհանուր առմամբ շենքում 53 մարդ է բնակվել, այդ թվում՝ 10 երեխա։ Այժմ նրանք գտնվում են հյուրանոցում։
Պերվիշովը հավելել է, որ արտակարգ պատահարի նախնական վարկածը կենցաղային գազի պայթյունն է: