Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել

701
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 12:30
Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ առավոտյան, Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Նշվում է, որ 3.5 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։ Այնուհետև նույն տեղանքում տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով 2-րդ երկրաշարժը:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։