Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի

843
Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 14:12
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի

Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 51-ի, ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Ուրբաթ օրվա տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 51 մարդ, տնտեսական վնասը գնահատվում է 65 միլիարդ յուան:
Հիշեցնենք՝ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 17-ին։ Ամենաշատը տուժել է Չժանչժոու քաղաքը։

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի