Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Mercedes-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ 32-ամյա վարորդը տեղում մահացել է

854
Հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ., 10:20
Mercedes-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ 32-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: