Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացել, ավելի քան 50-ը՝ անհետ կորել
864
Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 14:12
![]() Գերմանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, մոտ 50-60-ն անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Hamburger Morgenpost-ը: Տեղատարափ անձրևները երկրում սկսվել են հուլիսի 12-ին: Տարերքի հիմնական հարվածը հասցվել է Գերմանիայի արևմտյան և հարավ-արեւմտյան շրջաններին: Այսպես, Ռեյնլանդ-Պֆալցում՝ Արվայլեր շրջանում, նախնական տվյալներով, զոհվել է 4 մարդ, Շուլդ կոմունայի Ադենաու քաղաքի մերձակայքում տարերքն ավերել է 6 տուն, 50-60 մարդ անհետ կորել է, նշել են տեղի ոստիկանությունում: Ոստիկանությունը դեռ պարզում է անհայտ կորածների ճշգրիտ թիվը։ Պարբերականը չի մանրամասնում, թե որ շրջաններում են զոհվել մնացած 3 հոգին։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
