«Ձայնը. երեխաներ» մրցույթի դեռահաս մասնակիցը մահացել է գնացքի անիվների տակ
![]() Ռուսական «Ձայնը. երեխաներ» երաժշտական մրցույթի վառ մասնակիցներից մեկը՝ 14-ամյա Ֆիլիպ Լիտվինովը, մահացել է գնացքի անիվների տակ: Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Պուշկինսկի շրջանում: Դեռահասը ինչպես երաժշտության, այնպես էլ էքստրեմալ վարման սիրահար է եղել: Նա սիրել է բարձր միացված ականջակալներով մոփեդ վարել և հենց դա էլ դարձել է նրա անժամանակ մահվան պատճառ: Երաժշտության պատճառով նա պարզապես չի լսել մոտեցող շարժակառքի ձայնը: Հավելենք, որ իր ելույթի ժամանակ Լիտվինովն ընտրել էր երգարվեստի բարդ ուղղություններից մեկը՝ ռոք-ն-ռոլը: Ու թեև նա անթերի էր երգել, բայց ժյուրիի անդամները չէին շրջվել՝ պատճառաբանելով, թե պակասում էին էմոցիաները: Այդ ժամանակ երիտասարդը չէր ընկճվել, հպարտ էր տարել իր պարտությունն ու անգամ կատակներ էր արել: Իսկ հաղորդավար Դմիտրիյ Նագիևը գովաբանել էր նրան երգի համարձակ ընտրության և հիանալի կատարման համար: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
