Ավտովթարի հետևանքով ՀՀ ՊՆ ծառայողներից մեկը մահացել է, կան վիրավորներ
![]() Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ: Կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
115Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
104Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
193Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
187Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
40416.12.2025, 14:08
