«Ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված». բնապահպան
![]() Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, այս անգամ այցս Արցախ ջրային ռեսուրսների հետ է կապված։ Արցախցիներից ահազանգ էի ստացել, որ ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված։ Ջուրը պխտորվում էր, իսկ ճանապարհը, որ հայկական Գետավան գյուղով է անցնում, ադրբեջանական կողմը օգտագործում է ծանր տեխնիկա տեղափոխելու համար։ Խոսքը Քարվաճառի հատվածից հին Գանձակ/Կիրովաբադ տանող ճանապարհով Թարթառ գետի ջրերը տեղափոխելու մասին է։ Որոշ մարդիկ ահազանգս աներևակայելի համարեցին։ Հիմա ունեմ ավելի շատ փաստեր, որ այնուամենայնիվ, ոչ թե կիլոմետրերով Մռովի լեռների միջով են տանելու ջուրը, այլ նախկին Կիրովաբադ տանող (Յանմաղ-Չոպռլու) հատվածով։ Ենթադրաբար, կկառուցեն ջրահավաք ավազան, որ ինքնահոս ապահովեն գետի ուղու շեղումը։ Ավելի մանրամասն կլինի իմ տեսառեպորտաժում։ Բայց արդեն իսկ տեսեք հա՛մ Թարթառն է պղտոր, հա՛մ Սարսանգի ջրամբարը, որը միայն Թարթառով է սնվում, սակավաջուր է նախորդ տարիների համեմատ։ Բացի դա Քարվաճառի կողմից մեծ ժայռաբեկոր քարեր են տանում ադրբեջանցիները»։ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48




