Չինաստանում հայտնաբերվել է հսկայական ռնգեղջյուրի մնացորդներ
![]() Չինաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերվել է զարմանալիորեն լավ պահպանված 26,5 միլիոն տարվա հնության ռնգեղջյուրի գանգ: Այս մասին Հայտնում է Communications Biology ամսագիրը: Գիտնականները գիտությանը մինչ այս անհայտ տեսակին անվանել են Paraceratherium linxiaense: Բացահայտումը ցույց է տալիս, որ այս անկոտոշ ռնգեղջյուրները Երկրի պատմության մեջ ամենամեծ կաթնասուններից մեկն են եղել: Թեպետ դժվար է մեկ գանգից պարզել կենդանու ճշգրիտ չափը, բայց հետազոտողները ենթադրում են, որ ռնգեղջյուրների ուսի հատվածի բարձրությունը հասել է 4,8 մետրի, ինչը համապատասխանում է ժամանակակից ամենամեծ ընձուղտի բարձրությանը: Նկատենք, որ ժամանակակից ռնգեղջյուրների աճը չի գերազանցում 2 մետրը: Հայնտաբերված կենդանու մոտավոր քաշը կարող էր կազմել 11-ից 20 տոննա, ինչը համապատասխանում է 3-5 աֆրիկյան փղերի քաշին: Գիտնականները ենթադրում են, որ այս արարածները ժամանակին գաղթել են Մոնղոլական լեռնաշխարհից դեպի հյուսիս-արևմտյան Չինաստանի և Ղազախստանի տարածք, այնուհետև՝ Պակիստան: ![]() |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55

