ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը
![]() Խորհրդարանը հունիսի 4-ին գումարեց ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Ներկայացնելով հիմնական կարգավորումները՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ մանկավարժական բազային կրթություն ունենալը պարտադիր պահանջ է հանրակրթական ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ աշխատելու համար: Օրենսդրական առաջարկով առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհերի առաջարկած կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: Այսինքն՝ մանկավարժական բազային կրթություն չունեցող այն մասնագետները, որոնք ունեն մասնագիտական հմտություններ, կարող են անցնել պետական լիազոր մարմնի կողմից մշակվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցույթը՝ հնարավորություն ստանան դասավանդելու դպրոցում: Հայրապետյանը պարզաբանեց, որ իրավիճակը հատկապես խնդրահարույց է բնագիտական մասնագիտությունների գծով. 2020-2021 թթ. մանկավարժական մասնագիտացում ունեցող որևէ բուհում ֆիզիկա մասնագիտություն ընտրող չի եղել: Նրա խոսքով՝ խնդիրն առկա է թե՛ բարձր լեռնային ու սահմանամերձ շրջաններում, թե՛ քաղաքային համայնքներում, ինչով պայմանավորված էլ՝ ճկուն կարգավորումների ներդրման անհրաժեշտություն կա: Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը, կարեւորելով նախաձեռնության կարգավորումները, ընդգծեց, որ մասնագետի նշանակման և մրցույթին մասնակցելու խնդիրն առկա է ողջ հանրապետությունում: Հովսեփյանի համոզմամբ՝ կարճաժամկետ ծրագրերով փորձ է արվել խնդիրը կարգավորելու, սակայն երկարաժամկետ լուծման կարիք կա: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
