Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Մոսկվայում քննարկվել է Հայաստանի սահմանին իրավիճակի լարվածության հարցը

1219
Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 23:25
Մոսկվայում քննարկվել է Հայաստանի սահմանին իրավիճակի լարվածության հարցը

Այսօր Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սրման լարվածության նվազեցումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են իրավիճակի սրման նվազեցման ուղիները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները»,- ասվում է հաղորդագրությունում: