«Կրթական որոշ ծրագրերի ֆինանսավորումը պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի». Կարեն Թռչունյան
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը: Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։ «Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, մնացածն էլ պահպանման ծախսն է, այդ բուհը չի կարող զարգացում ունենալ: Պետությունը կարևորում է ֆինանսավորման համակարգի փոփոխությունը՝ որպես նպատակ ունենալով որակյալ մասնագետների թողարկումը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ավելացնելով, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ ընթացող քննարկումների նպատակը բուհերի մոտեցումներին և առաջարկներին ծանոթանալն է: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել արվեստի ոլորտի կրթական ծրագրերի իրականացման և ֆինանսավորման առանձնահատկություններին: Այդ համատեքստում բուհերի պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները: Անդրադարձ է եղել ֆինանսավորման բանաձևի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության գործակցին։ Առաջարկություններից մեկի համաձայն՝ կրթական որոշ ծրագրերի, օրինակ՝ երաժշտական արվեստի ֆինանսավորումը, պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի, քանի որ արվեստի ոլորտը չի կարող զարգանալ առանց պետական լիարժեք հոգածության: Բարձրացվել է նաև բարձրագույն մասնագիտական կրթության ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանության հարցը. դրա մեջ զարգացման բաղադրիչը պե՞տք է ներառել, թե՞ ոչ, որքանո՞վ է զարգացման բաղադրիչը հաշվի առնվում պետության կողմից բուհերին տրվող պետական պատվերի ժամանակ, և ընդհանրապես ինչպե՞ս է հաշվարկվում այս կամ այն մասնագիտական վարձավճարի չափը։ Նշված և այլ հարցերի ուսումնասիրության և վերլուծության գործում ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Կարեն Թռչունյանի, ակնկալում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շահագրգիռ աջակցությունը։ Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման հարցին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հետազոտական բաղադրիչը նպաստում է առաջնային դիտվող կոմպետենցիաների ձևավորմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել արդի կրթության որակական կարևոր ցուցիչներից մեկի՝ քննական մտածողության զարգացմանը։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ քննարկումները տարբեր ձևաչափերով լինելու են շարունակական։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
