ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս». Փաշինյանը ներկայացրեց իր ծրագիրը
![]() Քիչ առաջ մեկնարկած անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորեպես՝ Կութ գյուղի հատվածից: Ուզում եմ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ: Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է: Ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է ու կշարունակի լարվել: Պատճառն այն է, որ վերջին 15 օրերի իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները փոխներթափանցված վիճակում են: Գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, ալև խառը փոխներթափանցված վիճակում: Իրադրությունը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ 15 օր դեմ դիմաց տարբեր իրադարձությունների են ականատես եղել, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր զինվորներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք և այսպես շարունակ: Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման: Ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման: Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է իր մոտ եղած ինչ-որ քարտեզներով և մեր և իրենց պատկերացումները սահմանների մասին տարբերվում են: Մենք այդ կարծիքը չենք կիսում: Բայց ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային ու հայ հանրությանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կառավարությանը: Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ 2 կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ներկայացուցչիները հեռանան տեղակայման նախկին վարեր, դրա փոխարեն սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ կան ԵԱՀԿ: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է: Հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանագծում Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
