Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը պատրաստվում է Շուշիում և իր վերահսկողության տակ անցած մյուս շրջաններում մարզադաշտեր կառուցել

669
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 11:55
Ադրբեջանը պատրաստվում է Շուշիում և իր վերահսկողության տակ անցած մյուս շրջաններում մարզադաշտեր կառուցել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում կկառուցվի մարզադաշտ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Ռամին Մուսաևը, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Նշվում է, որ Շուշիում ֆուտբոլային մարզադաշտի կառուցումից հետո մարզադաշտեր կկառուցվեն նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս շրջաններում: