Իրանցի ռեժիսորը սպանվել և մասնատվել է սեփական ծնողների կողմից
![]() Որդու և հոր միջև ճակատագրական վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ 47-ամյա տղամարդը հրաժարվել է ամուսնանալ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կինոռեժիսոր Բաբակ Խորամդինի ծնողները վեճի ընթացքում սպանել են նրան և մասնատել: Այս մասին հայտնել է Mirror պարբերականը։ Նշվում է, որ Խորամդինը տուն է վերադարձել Մեծ Բրիտանիայից, որտեղ ապրել է վերջին 11 տարիներին և դասավանդել տեղի ուսանողներին: Ամուսնանալուց հրաժարվելու պատճառով՝ հոր և 47-ամյա որդու միջև վեճ է սկսվել, ինչի հետևանքով ռեժիսորը դանակահարվել է: Հանցագործությունը կոծկելու համար ծնողները մասնատել են որդու մարմինը, փաթեթավորել աղբի տոպրակի և ճամպրուկների մեջ ու նետել Թեհրանի արվարձաններում: Մարմնի մասերը հայտնաբերելուց հետո ծնողները խոստովանել են հանցանքը։ Բացի այդ, պարբերականի տվյալներով՝ տղամարդն ու կինը հայտարարել են, որ իրենք 10 տարի առաջ նույն կերպ սպանել են իրենց փեսային, իսկ 7 տարի անց՝ նաև սեփական դստերը։ Ոստիկանությունը ձերբակալել է ամուսիններին և հետաքննություն սկսել։ ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52

