Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գագիկ Բեգլարյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

759
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 11:10
Գագիկ Բեգլարյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո պարզել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ ՔրՕրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։

Գ․ Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, ում «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: