Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել». Վլադիմիր Զայնետդինով

785
Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 15:35
«ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել». Վլադիմիր Զայնետդինով

«Հայկական կողմից առայժմ պաշտոնական դիմումներ չկան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել»,- ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Զայնետդինովը նշել է նաև, որ աշխատանքային շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ: «Մասնավորապես, այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի զրույցը, որի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացումը»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով։