Ադրբեջանական բանակը հերթական զորավարժությունները կանցկացնի
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ից ադրբեջանական բանակում զորավարժություններ կսկսվեն, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։ Զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային կայանք, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն հրամանատարությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը և վերախմբավորումը՝ հաշվի առնելով վերջին պատերազմում ձեռք բերած մարտական փորձը, այդ թվում՝ մարտական համակարգումը և փոխգործակցությունը զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 20-ը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
