«Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք». ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ Վահրամ Դումանյանին
![]() «Պարո՛ն Դումանյան, չե՞ք կարծում, որ համալսարանում ճգնաժամն սկսվեց այն օրից, երբ նոր իշխանությունը եկավ, սկսեցին ամեն ճանապարհով վարկաբեկել համալսարանն ու ղեկավարությանը, և չկայացան ռեկտորի ընտրություններ: Ընտրեցին ԺՊ, որն արդեն երկու տարի է կատարում է ԺՊ-ի դերը՝ այդ անձին դնելով հոգեպես ծանր վիւճակի մեջ: Դուք, լինելով նախարար, ես կարծում էի, որ կշտկեք այդ բոլոր բացթողումները և կանցկացնեք ռեկտորի ընտրություններ՝ գործող Հոգաբարձուների խորհրդի կազմում»,- այսօր ԵՊՀ-ում գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացրել գիտխորհրդի անդամներից մեկը՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնակատարի մոտեցումն իշխանահաճո է: «Քանի դեռ ես իշխանության ներկացուցիչ եմ և անում եմ այն, ինչ մտածում եմ, այդ մասով, իհարկե, իշխանահաճո եմ: Երկրորդ կարծիք չի լինի: Եթե էդպես չլիներ, շատ տարօրինակ կլիներ»,- ասել է Վ. Դումանյանը: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այս պահին ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ քննարկում է բուհում ստեղծված իրավիճակը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
