«Իմ պատկերացրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ». Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում է
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում հանդիպում է գիտական խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվում է Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու հարցը: «Իմ պատկերացրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոսներ, այլ հոգաբարձուներ, ինչը մեր երկրում դժվար է գտնել: Այդ անձինք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց մեկ որոշումով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»,- ասել է Վ. Դումանյանը: Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի սկզբին: Պարտականությունները ժամանակավոր կատարում է Միքայել Մալխասյանը՝ ՀՀ ԿԳՆ պատմության հանրապետական օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբի նախագահը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նույն թվականի դեկտեմբերի 24-ին համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, սակայն առանց նախագահի: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
