Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ում #MinutemanIII բալիստիկ հրթիռի փորձարկումը ձախողվել է

706
Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 22:16
ԱՄՆ-ում #MinutemanIII բալիստիկ հրթիռի փորձարկումը ձախողվել է

Մայիսի 5-ին ԱՄՆ-ը Քալիֆորնիայի «Վանդենբերգ» ավիաբազայում փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այս մասին ասված է բազայի պաշտոնական կայքում զետեղված մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, փորձարկման նպատակն է եղել գնահատել և հաստատել սպառազինության այդ համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունն ու ճշգրտությունը: Սակայն փորձարկումը պսակվել է ձախողմամբ, այժմ իրականացվում են ստուգումներ՝ հասկանալու համար դրա պատճառը: