Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է

585
Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 11:32
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Հարությունյանը, ըստ ՀՔԾ-ի, այժմ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):