«Միակ իրական հաղթանակը, որ Սարգսյանն ու Քոչարյանը տարել են բանակով, եղել է Մարտի 1-ին տարած հաղթանակը՝ սեփական ժողովրդի նկատմամբ». Բաբաջանյան
![]() Վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մի ամբողջ պատերազմ էր պետք, որպեսզի բացահայտվեր, որ մենք, ըստ էության, կեղծ պետություն ենք կառուցել իր բոլոր ինստիտուտներով, կառուցակարգերով, կեղծ է եղել նաև բանակը: Փրկիչները, պարզվեց, որ միայն ընտրություն չեն կեղծել, կեղծել են ամեն ինչ ու դրա մեկնարկը տրվել է 97-ին, երբ վոյինը, ՀՀ-ում նշանակվելով վարչապետի պաշտոնում, ըստ էության շեղեց Հայաստանը բնական ընթացքից ու ամբողջությամբ բանակն էլ ծառայեցրեց երկրի ներսում մաֆիայի, օլիգարխիայի, քրեական իշխանության վերահսկողությունը երկարաձգելու նպատակին ու, ի զարմանս բոլորի, բանակն էլ, առանձին զինվորականներ, այս կամ այն կերպ ցանկացան մաս կազմել այդ մաֆիային, հանցավոր շրջանակին»: Նրա խոսքով՝ «միակ իրական հաղթանակը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարել են բանակով, եղել է Մարտի 1-ին տարած հաղթանակը՝ սեփական ժողովրդի նկատմամբ, Երևանի կենտրոնում, երբ, ըստ էության, բանակը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ, երբ գնդակահարվում էր հայ ժողովրդի ազատության ոգին»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
