ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացրել
![]() ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները: Այս մասին հայտնել է նախաձեռնության հեղինակներից Էդվարդ Մարկի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը: 19-էջանոց օրինագիծը կուղղվի Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալության, սոցցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար: Սենատորներ Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերկլին կոչ են արել Անկարային քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի վերացման, համացանցում խոսքի ազատությունը ճնշելու դեմ: Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, համաձայն նախագծի, պատժամիջոցներ կսահմանի: Բացի այդ, ֆինանսների նախարարությունը առանցքային ֆինանսական ինստիտուտներին հրահանգ կուղարկի՝ հրաժարվելու գրանտներ կամ վարկեր տրամադրելուց թուրքական կառավարությանը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
