«Դիանա Գալոյանը թաքցնում է բուհի աշխատավարձերը». ՀՊՏՀ ուսանողներ
![]() ՀՊՏՀ ուսանողները հայտարարություն են տարածել. «Նոր խայտառակություն ՀՊՏՀ-ից. Դիանա Գալոյանը թաքցնում է բուհի աշխատավարձերը Այնքան ապօրինություն, որ վերջին 2 տարվա ընթացքում կատարվել է Տնտեսագիտական համալսարանում, թերևս չի կատարվել երբևէ որևէ պետական հաստատությունում: Սակայն, այս մեկն աչքի է ընկնում իր հատուկ ցինիկությամբ և շարունակվող անպատժելիության հետևանք է: Քանի որ հայտնի է, որ ՀՊՏՀ-ում արհեստական հաստիքներ են բացվել՝ ուռճացված աշխատավարձերով, որոնք տրվել են հեռացված փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմներին, պաշտոնական հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տրամադրել «ՀՊՏՀ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների վարձատրության դրույքաչափերը: Դիանա Գալոյանը, երկար մտածելուց և օրենքով սահմանված ժամկետները խախտելուց հետո, ի վերջո հրաժարվեց տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ հորինելով, թե դա «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»: Հիշեցնենք, որ ամբողջ պետական կառավարման համակարգում բոլոր հաստիքների դրույքաչափերը հստակեցված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Փաստորեն, Դիանա Գալոյանի «հանճարեղ» տրամաբանությամբ այդ օրենքը խախտում է մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը և հակասահմանադրական է: Այժմ դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի Դիանա Գալոյանին պարտադրի կատարել օրենքի պահանջը, տրամադրել դրույքաչափերը և պատասխանատվության ենթարկի օրենքի պարտադիր պահանջը դիտավորյալ չկատարելու համար»: ![]() |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06

