«Նախագծով առաջարկում ենք ստեղծել հարթակ, որտեղ մեր ողջ գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին». Գևորգ Գորգիսյան
![]() Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, ասաց․ «Նախագծի նպատակն է, որ ստեղծվի առանձին գիտահետազոտական կենտրոն, որտեղ բոլոր բուհերից էն մարդիկ, ովքեր պետք են պետությանը կոնկրետ ծրագրերի համար, կարողանան դիմել և իրենց ողջ գիտական պոտենցիալն օգտագործել դրանում։ Ինչո՞ւ սա չի կարող լինել ռազմական ինստիտուտներում, որովհետև այնտեղ մենք պատրաստում ենք կադրային սպաներ, իսկ այստեղ մեզ պետք են լինելու գիտնականներ»։ Գորգիսյանի խոսքով՝ տվյալ նախագծով առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ քաղաքացու գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
