«Թող ռադ լինեն». հակառուսական ակցիա՝ Բաքվում
![]() Այսօր Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել են Ժողովրդական շարժման անդամները: Ակցիան նվիրված է եղել Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարելիցին: Հիշեցնենք, որ 1920 թվականի հենց այս օրը XI Կարմիր բանակը խորհրդայնացրեց Ադրբեջանը: Ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական զորքերի դուրսբերում Ադրբեջանից: Մասնակիցները պարզել են հակառուսական պաստառ՝ «Պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերն Ադրբեջանից»: Այս և մյուս պաստառները ոստիկանությունն առգրավել է ու ցուցարարներին հեռացրել դեսպանատան կողքից: «Մենք պահանջում ենք, որ ռուսները դուրս գան Ղարաբաղից, նրանք խաղաղապահներ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,- ասել է ցուցարարներից մեկը: «Եթե ռուս զինվորակաները «Իսկանդեր»-ով կրակել են Շուշայի վրա, ապա ինչպես կարող են այդ զինվորականները խաղաղապահներ կոչվել, թող ռադ լինեն»: Ակցիայի կազմակերպիչները նաև տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ: «Այդ զինվորականները Ղարաբաղում խաղաղապահությամբ չեն զբաղվում, այլ անում են այն, ինչ ուզում են: Այդ ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է հայտարարության տեքստում: Նշենք, որ Ժողովրդական շարժումը հիմնադրվել է 2019 թվականին Ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովի կողմից: Նրա անդամներն են մի շարք քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
