Ինչու՞ չեն կրապատում մայրաքաղաքի ծառերը․ պարզաբանում է Երևանի քաղաքապետի խոսնակը
![]() Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը (սփոյլեր՝ ճիշտ են անում) Panorama.am լրատվական կայքը ապրիլի 27-ին ֆոտոշարք է հրապարակել՝ «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երևանի ծառերը» վերնագրով: Սույնի վերաբերյալ հայտնում ենք, սովորաբար կրապատում են երիտասարդ մրգատու ծառերը՝ հիմնականում վնասակար միջատներից պաշտպանելու նկատառումներով: Ընդ որում, այդ դեպքում կրապատումն արվում է աշնանը: Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում II աշխարհամարտի տարիներին՝ ռազմական մեքենաների շարասյուների համար՝ որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը: Այնուհետև այդ պրակտիկան իներցիայով կիրառվում էր նաև մեզանում՝ մինչև վերջերս: Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ոչ պրակտիկ, ոչ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա: Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված»,- գրել է նա։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
