Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում
![]() Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Նշվում է, որ դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե՛ թաղամասի շենքերը, թե՛ դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 1988թ-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Ներկայում դպրոցի շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում և նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց նույն թաղամասում՝ հին շենքի հարևանությամբ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև սպրոտդահլիճ, հանդիսությունների սրահ։ Ստեփանավանի դպրոցի կառուցման համար կներդրվի 1 միլիարդ 315 միլիոն դրամ։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06





