ՀՀ ՊՆ-ն արձագանքել է հակառակորդի մեղադրանքներին
![]() ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «հայ զինվորականների կողմից Զանգիլանի ուղղությամբ կրակահերթերի մասին» ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերին: «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ՝ Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: «Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա՝ իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես՝ ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
