Ցանցահենները հափշտակել են Apple-ի գաղտնի գծանկարները և պահանջում են 50 միլիոն դոլար
![]() Ցանցահենների Revil խմբավորումը, որ հայտնի է նաև Sodinokibi անվամբ, հայտարարել է, որ գողացել է Apple ընկերության նորագույն արտադրանքի գծանկարները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Տվյալները, որոնք կոմերցիոն գաղտնիք են հանդիսանում, ցանցահենները ձեռք են բերել Apple-ի հիմնական մատակարար թայվանական Quanta Computer ընկերության տվյալները հափշտակելուց հետո: Ըստ աղբյուրի, ցանցահենները ոչ միայն գողացել են տվյալները, այլև դրանք գաղտնագրել են, ինչից հետո պահանջել են 50 միլիոն դոլար գաղտնազերծման բանալին տալու համար: Apple-ը տեղի ունեցածը չի մեկնաբանել, իսկ Quanta Computer-ը հայտարարել է, որ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ, նշելով, որ տեղի ունեցածը զգալի ազդեցություն չի թողել մատակարարի գործունեության վրա: Իսկ ցանցահենները գումարը պահանջում են տալ մինչև մայիսի 1-ը, իսկ մինչ այդ նրանք խոստացել են պարբերաբար հրապարակել գաղտնի տեղեկություններ «Կուպերտինո» գաջեթի մասին: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
