Վահե Ղազարյանի հրամաններով Սյունիքում բարձրաստիճան ոստիկանապետեր են պաշտոնանկ եղել
![]() Այսօր՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը: Ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Զորի Վարդանյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
