Ռուս-չեխական դիվանագիտական սկանդալ. Չեխիան արտաքսում է 18 դիվանագետների, ՌԴ-ն խոստանում է հակադարձել
![]() Չեխիայի իշխանությունները երեկ երեկոյան հայտարարել են, որ արտաքսում են երկրում աշխատող 18 ռուսաստանցի դիվանագետների։ Պրահայում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը։ Այս որոշումը կայացվել է «այն հիմնավոր կասկածներից ելնելով, համաձայն որոնց, 2014 թվականին երկրի տարածքում գտնվող զինապահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունին առնչություն ունեն Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները»։ Հիշեցնենք, որ Չեխիայի մայրաքաղաքից 330 կիլոմետր հարավ գտնվող Վրբետիցե բնակավայրում 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Կարտաքսվեն Պրահայում Ռուսաստանի դեսպանության այն բոլոր աշխատակիցները, որոնց նույնականացրել են որպես Գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների: Այս հայտարարությունից հետո այսօր՝ ապրիլի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան: ՌԴ ԱԳՆ-ն նշել է, իբրև թե Չեխիայից հնչող հայտարարությունները Վրբետիցեի պայթյունների մասին և դրանցում ռուս դիվանագետների մասնակցության մեղադրանքները մի նպատակ ունեն՝ քողարկել Բելառուսում նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին լուրերը: ՌԴ ԱԳՆ-ն նաև խոստացել է առաջիկայում ավելի կոնկրետ պատասխանել Չեխիայի մեղադրանքներին: |

Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
10912:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
11210:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
11109:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
18402:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13501:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13800:24
