Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Ներառման գործընթացը կիրականացվի փուլային սկզբունքով»․ Ժաննա Անդրեասյան

319
Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 21:44
«Ներառման գործընթացը կիրականացվի փուլային սկզբունքով»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կառավարությունը հաստատել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը և ժամանակացույցը։
Այս տարի կմշակվի նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմը. մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը, մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշները, անհատական թղթապանակը, անհատական ուսուցման և զարգացման պլանը։
Կմշակվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլները, կվերապատրաստվեն տարածքային կենտրոնների մասնագետները։
Կանցկացվեն իրազեկման արշավներ։
Ներառման գործընթացը կիրականացվի փուլային սկզբունքով՝ յուրաքանչյուր փուլի համար առանձնացված մարզերով»։