«Մենք սնանկ ենք. Ադրբեջանին ճանապարհ տալը դեպի Նախիջևան, մեր մեծագույն հաջողությունն է». սկանդալային ձայնագրություն
![]() «Արմվոյս» թելեգրամ-ալիքը սկանդալային ձայնագրություն է հրապարակել վերջերս Մոսկվա այցի ընթացքում հայ իրավաբանների հետ Փաշինյանի հանդիպումից։ Այդ ձայնագրությունում Փաշինյանն ասում է․ «Ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքան, որքանով, որ դրա գոյությունը հանընկնում էր Ռուսաստանի շահերի հետ: Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ, և երբ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարենք, պարզվեց, որ մենք կա՛մ չենք կարող, կա՛մ չենք ուզում վճարել, կա՛մ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք: Գուցե այնքան էլ պատեհ չէ երկրի ղեկավարի շուրթերից նման բան լսել, բայց ես կարծում եմ, որ մենք այն վիճակում ենք, որ պետք է այս բաները ասենք իրար: Կոմունիկացիաների բացումը իմ խորին համոզմամբ, եթե մեզ հաջողվի, այո, Ադրբեջանին ճանապարհ տալը դեպի Նախիջևան, մեր մեծագույն հաջողությունն է: Պատկերացրեք՝ մենք երկաթուղի ունենանք Ռուսաստանի և Իրանի հետ: Մենք ընկերություններին խնդրում ենք՝ եկեք ներդրում արեք, պետք է արդյունաբերություն լինի, մետալուրգիա լինի, ՏՏ լինի: Մենք մինչև չլուծենք այս համակարգային խնդիրները, չենք ունենա վճարամիջոց, և այսօր միջազգային տոնավաճառում մենք պետք է կա՛մ ինչ-որ բան տանք, կա՛մ պետք է ունենանք վճարամիջոց մեր ցանկալի ձեռքբերման համար վճարելու»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
