«Կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն». Արմեն Ավետիսյան
![]() ԵՊՀ գիտխորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն: Այսօր պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 15-ը դիմումներ են գրել և հրաժարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից: Իսկ եթե ևս մեկ անդամ դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՝ ինչին հետևողականորեն ուզում են հասնել օրվա իշխանությունները: Նպատակը մեկն է. ինչպես իրենց իշխանությունը ծնկի եկավ թուրքի դեմ և կապիտուլացվեց, այդպես էլ ԵՊՀ-ն են ուզում ծնկի բերել և կապիտուլացնել այս ազգադավ իշխանության առջև: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, 102-ամյա Մայր համալսարանը չի կարող ընկրկել հոգեկան տվայտանքի մեջ գտնվող մեկ անձի կամայական որոշումների ու անձնական հիվանդագին ցանկությունների առջև: Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, այսօր ԵՊՀ գիտական խորհրդի 32 անդամներով դիմել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Պահանջը մեկն է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանության կողմից ներկայացված անդամների շարունակական, ոչ բարեխիղճ և անպատասխանատու գործելաոճի պատճառով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
