Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

792
Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 13:56
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է մակագրվել է դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին:

Նշվում է, որ հայցվորը պահանջում է «հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնել, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել»: