Արմեն Սարգսյանը «փափուկ բարձ է դրել» նախարարի գլխի տակ․ աղմկահարույց օրենքի ճակատագիրը՝ անհայտ․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին: Թեման «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն է, որը օրենքի խախտմամբ 2 օր ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ ռեկտորների հետ հանդիպումը նախագահը հանդիպել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ քննարկելու համար աղմկահարույց օրենքի նախագիծը: Նախարարը փորձել էր հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով առկա քննադատությունները: Եվ Արմեն Սարգսյանը, այսպես ասած, փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ՝ ասելով, թե լուրջ խնդիրներ չի տեսնում: Սակայն այդ հանդիպումից հետո կառավարության համար պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել օրենքի նախագիծը, և ավելին՝ Ազգային ժողովի խախտման հետևանքով աղմկահարույց օրենքի ճակատագիրն ընդհանրապես անհայտ է: Ինչպես հայտնի է, այդ օրենքի նախագիծը պետք է ուղարկեին մինչև մարտի 31-ը, այնինչ նախագահին ուղարկվել է ապրիլի 2-ին։ Սա նշանակում է, որ նախագահը չի կարող այն ստորագրել։ Եվ թերևս նախագահի՝ ռեկտորների հետ հանդիպման նպատակը այս օրենքի շուրջ ստեղծված իրավիճակն է և ռեկտորների կարծիքն իմանալը։ Իսկ ռեկտորների մի մասը շատ արմատական է տրամադրված և պահանջելու է նախագահից այդ օրենքը չստորագրել՝ ուղարկելով ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքում առկա հակասահմանադրական ձևակերպումները»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
