Մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը կդառնա ավելի մատչելի. ԿԳՄՍՆ-ի նախագիծը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընթացիկ իրավիճակը Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը: Նախագծի նպատակը Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման ավելացում է նախատեսվում: Կարգի փոփոխության նպատակն է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում բարձրացնել մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման մատչելիությունը: Ըստ այդմ՝ կարգում կատարված փոփոխությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայությունները, մասնավորապես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն ցուցաբերել ամրացված տարածքի յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին: Նախագծի ընդունումը նպատակ ունի նաև շարունակական աջակցություն տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի և ծավալի, որի ընթացքում անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից սահուն տեղափոխում կապահովիի դեպի հանրակրթական ուսումնական պլանով ուսուցում և հակառակը: Ֆինանսավորման նոր բանաձև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմերի ամսական աշխատավարձային ֆոնդի, բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին տրվող լրավճարի, ինչպես նաև կենտրոնի պահպանման տարեկան ծախսերի գումարով: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում աշակերտների թվին են գումարվելու նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների թիվը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 15-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
