«Եթե դուք ինձ հակառակն ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն». ԿԳՄՍ նախարար
![]() «Մեր սերնդին թողնելու ենք բուհեր և լավ բուհեր, դա մեր գերագույն ցանկությունն է: Մենք ունեցել ենք գիտություն, կրթություն, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք դա ասեք ներկա շարունակականով: Մենք չենք խոսում անցյալով, դուք եք անցյալով խոսում, մենք ունենք այն, ինչ ունենք, և պետք է պահպանենք եղածը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողի հարցին, թե ի՞նչ ենք թողնելու սերնդին, պատասխանեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Վստահեցնում եմ՝ բուհերի շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, անհոգ եղեք, նման որոշում, առավել ևս, չկա: Կա գաղափար. շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չի, խնդիրը նոր շենքն է, նոր քաղաքն է, նոր կոմունիկացիաներն են, ձևի և բովանդակության համապատասխանությունն է»,- ասաց նախարարը՝ շարունակելով. «Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել, բուհերում բազմաթիվ խնդիրներ կան...»: Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկման թեմա դարձած բուհերի վաճառքին, Վ. Դումանյանն ասաց. «Ես հերքում եմ ձեր այն պնդումը, որ կա որոշում՝ ինչ-որ շենք ծախելու. անկախ նրանից այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չի, նման որոշում գոյություն չունի: Առավել ևս՝ չունի, չի ունենալու և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառեն Երևանի պետական համալսարանի շենքը: Պնդում եմ: Եթե դուք ինձ հակառակն ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն: Չի կարելի ինչ-որ բան ենթադրել: Չկա նման բան, ինչո՞ւ եք փնտրում այնպիսի բան, որ գոյություն չունի»: ԿԳՄՍ նախարարի մեկնաբանմամբ՝ այս քննարկումներն անհարգալից վերաբերմունք են «մեր պետականությանը, մեր ժողովրդին, մեր սերունդների ստեղծածին». «Աստված մի արասցե, եթե լինի նման որոշում, ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք»,- թեման եզրափակեց Դումանյանը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
