Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
![]() Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական համակարգի զարգացման, ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ: Նախագահն ասել է, որ կրթությունը երկրի զարգացման և ապագայի լավագույն ճանապարհն է, և ամեն ինչ պետք է անել որակյալ ու մրցունակ կրթական համակարգ ունենալու համար: «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի, այդ թվում՝ World Economic Forum-ի կրթական հարթակներին մասնակցելու մասին: Խոսվել է նաև այդ հարթակներն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի զարգացման օգտագործելու հնարավորությունների մասին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սուրեն Ալոյանին՝ World Economic Forum-ի կողմից «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» ճանաչվելու առթիվ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
