«Մտածողությունը մարդու էության իրական հայելին է». Նարինե Դիլբարյան
![]() «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածողությունը մարդու էության իրական հայելին է: Զորօրինակ՝ Փաշինյանը խանդավառ առաջարկում է՝ վաճառել Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը և քաղաքից դուրս կառուցել ուսումնական կենտրոններ, հույս ունի քեմբրիջների ու օքսֆորդների հիմնադրի դափնիները նախընտրական շրջանում վայելել: Բայց բանալի բառը տվյալ դեպքում վաճառելն է, որովհետև եթե վաճառես մինչև կառուցումը, ապա քանդում ես, կազմալուծում եղածը, իսկ հետոն կատարյալ անորոշությունն է: Իրական ուսանողական քաղաք հիմնադրողը կասեր այլ շարադասությամբ՝ կառուցենք թեկուզ մեկ նման մարզային ուսումնական կենտրոն հավաքական ուժերով, ոչ թե վաճառենք, ապա... չէ որ մինչև կառուցելը պետք է մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս պետք է սովորեն, աշխատեն տվյալ շենքավաճառ բուհերի տասնյակ հազարավոր ուսանողներն ու դասախոսները. կրթությունն անընդհատ գործընթաց է: Այո՛, բառերն են որոշում գիտակցությունը, վաճառենք, բայց ոչ ստեղծենք, վաճառելը հեշտ է և շահաբեր....»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
